ՉԼ. «Նոան» առաջին խաղակեսից հետո երկու գնդակի տարբերությամբ հաղթում է «Բուդուչնոստին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» Պոդգորիցայում մրցում է չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի չեմպիոնը հաղթում է 2:0 հաշվով. Սանդրո Պերիովիչի գլխավորած թիմից աչքի են ընկել Իմրան Ուլադ Օմարն ու Ալեն Գրգիչը։
«Բուդուչնոստն» էլ մնացել է 10 ֆուտբոլիստներով. 17-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Իվան Բուլատովիչը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում էլ «Նոան» Աբովյանում հաղթել էր 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից