ՉԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում

ՉԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման առաջին փուլում

20/05/2025 - 12:17

Հայաստանի նորընծա չեմպիոն «Նոան» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում և պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից։

«Նոան» կլինի վիճակահանության առաջին զամբյուղում։ Արդեն հայտնի են Ռուի Մոտայի գլխավորած թիմի 14 հավանական մրցակիցների 13-ը.

  • «Լյուդոգորեց» (Բուլղարիա)
  • «Ստյաուա» (Ռումինիա)
  • «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)
  • «Մալմյո» (Շվեդիա)
  • «Ժալգիրիս» (Լիտվա)
  • ՌՖՇ (Լատվիա)
  • ԿուՊՍ (Ֆինլանդիա)
  • «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)
  • «Նյու Սեյնթս» (Ուելս)
  • «Դրիտա» (Կոսովո)
  • «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա)
  • «Լինֆիլդ» (Հյ. Իռլանդիա)
  • «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա)

Վերոնշյալ ակումբներին կմիանա նաև Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը։ Ամենայն հավանականությամբ` այդ ակումբը կլինի «Զրինսկի Մոստարը», որն առաջնության ավարտից երկու տուր առաջ 4 միավորի առավելություն ունի «Բորաց Բանյա Լուկայի» նկատմամբ։

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023