ՉԼ. «Նոայի» հանդիպումների ժամանակացույցը որակավորման առաջին փուլում

ՉԼ. «Նոայի» հանդիպումների ժամանակացույցը որակավորման առաջին փուլում

20/06/2025 - 20:36

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հաստատվել է Չեմպիոնների լիգայի որակավորկան առաջին փուլի հանդիպումների ժամանակացույցը։

Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին։ Ըստ ՈՒԵՖԱ-ի կայքի` հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023