ՉԼ. «Նյուքասլը» ֆանտաստիկ խաղով ջախջախեց «Յունիոնին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նյուքասլը» Անդերլեխտի «Լոտո Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Յունիոն Սենթ Ժիլուազին»։
Անգլիական ակումբից դուբլով աչքի ընկավ Էնթոնի Գորդոնը, մեկական գոլ էլ խփեցին Նիկ Վոլթեմադեն ու Հարվի Բարնսը։
Էդի Հաուի գլխավորած թիմը Լիգայի փուլում առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով բարձրանալով միանգամից 8-րդ տեղ։ Բելգիայի չեմպիոնը նույնքան միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am