ՉԼ. Նեյմարի որակազրկումը կրճատվել է
Նեյմարը նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում մրցավարներից բուռն դժգոհելու և խաղից հետո նրանց հանդիպել փորձելու համար 3 խաղով որակազրկվել էր:
CAS-ը (Սպորտային վճռաբեկ դատարան) քննել է գործը և ներկայացրել որոշումը, ըստ որի՝ բրազիլացու որակազրկումը 1 խաղով կրճատվել է:
Այսպիով, Նեյմարը բաց կթողնի «Ռեալի» և «Գալաթասարայի» հետ հանդիպումները և կկարողանա մասնակցել «Բրյուգեի» դեմ խաղին:
# Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ