ՉԼ. Յանգ Բոյսը դրամատիկ հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ` դուրս գալով հիմնական փուլ🎥

ՉԼ. Յանգ Բոյսը դրամատիկ հաղթանակ տարավ Գալաթասարայի նկատմամբ` դուրս գալով հիմնական փուլ🎥

28/08/2024 - 11:47

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում շվեյցարական «Յանգ Բոյսը» Ստամբուլում հյուրընկալվելիս մրցեց Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում «Յանգ Բոյսը» տանը հաղթել էր 3:2 հաշվով։

Պատասխան հանդիպումն անցավ անչափ լարված, համառ ու դիտարժան պայքարում, որի ընթացքում շվեյցարական ակումբը կրկին հաղթեց` 1:0։

Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին խփեց Ալան Վիրջինիուսը։

Այսպիսով, «Յանգ Բոյսը» պատմության մեջ չորրորդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում, իսկ «Գալաթասարայը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023