ՉԼ. Մաքքաբի Հայֆան հյուրընկալվելիս հաղթեց Սլովանին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան» հյուրընկալվելիս մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովան Բրատիսլավայի» դեմ։
Մրցող կողմերը պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել և արդեն 15-րդ րոպեի դրությամբ միասին խփել էին 3 գնդակ։
Նախ 5-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ֆրանցդի Պիերոն, ապա 12-րդ րոպեին հյուրերի պաշտպան Աբդուլայե Սեկը դարձավ ինքնագոլի հեղինակ, ինչից հետո լուսատախտակին վառվեց 1:1 հաշիվը, իսկ 15-րդ րոպեին Դիա Սաբան կրիին առաջ մղեց «Մաքքաբիին»` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։
Գերարդյունավետ մեկնարկից հետո կրքերը հանդարտվեցին, ինչից հետո հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, Մասայ Դեգոյի թիմը հաղթեց 2:1 հաշվով։
Հավելենք, որ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինման մտավ 63-րդ րոպեին։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մաքքաբի Հայֆա, Չեմպիոնների-լիգա, Սլովան-Բրատիսլավա