ՉԼ. «Ման. Սիթին» վստահ խաղով հաղթեց 10 հոգով մնացած «Նապոլիին» 🎥
ՉԼ. «Ման. Սիթին» վստահ խաղով հաղթեց 10 հոգով մնացած «Նապոլիին» 🎥
19/09/2025 - 01:20

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Իտալիայի չեմպիոն «Նապոլիին»։

Տանտերերի գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին Էրլինգ Հոլանդն ու Ժերեմի Դոկուն։

Հյուրերը Ջովանի Դի Լորենցոյի հեռացումից հետո 21-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով։

Նշենք, որ կարմիր քարտից հետո «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Կևին դե Բրույնեի փոխարեն դաշտ դուրս բերեց Մատիաս Օլիվեռային։

Դե Բրույնեն 2015-2025 թթ. հանդես է եկել «Սիթիում» ու խաղում էր հարազատ` «Էթիհադ» ստադիոնում։

Երկրորդ տուրում «քաղաքաբնակները» կհյուրընկալվեն «Մոնակոյին», իսկ «Նապոլին» տանը կմրցի Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գոլերն ու Դի Լորենցիոյի հեռացումը` քիչ անց

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025