ՉԼ. «Ման. Սիթին» ձախողվեց` կրելով սենսացիոն պարտություն 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բուդյո Գլիմտից»։
Նորվեգիայի չեմպիոնից դուբլ գրանցեց Կասպեր Հյոգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յենս Հաուգեն։ «Քաղաքաբնակների» գոլը խփեց Ռայան Շերկին։
Մանկունիական գրանդից 61-րդ ու 62-րդ րոպեներին երկու դեղին քարտ ստացավ թիմի ավագ Ռոդրին` հեռացվելով դաշտից։
«Բուդյո Գլիմտը» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում տարավ պատմության մեջ առաջին հաղթանակը` 6 միավորով բարձրանալով 26-րդ տեղ։ «Սիթին» 13 միավորով չորրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml