ՉԼ. Ման. Յունայթեդը միայն մեկ դեպքում դուրս կգա 1/8 եզրափակիչ
Նոյեմբերի 29-ին կայացան Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումները։
A խմբի շրջանակակում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Գալաթասարայ» 3:3 «Մանչեսթեր Յունայթեդ»
«Բավարիա» 0:0 «Կոպենհագեն»
5-րդ տուրից հետո խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- «Բավարիա» – 13 միավոր
- «Կոպենհագեն» – 5
- «Գալաթասարայ» – 5
- «Ման. Յունայթեդ» – 4
Այս խմբի վերջի տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 12-ին.
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա»
«Կոպենհագեն» – «Գալաթասարայ»
Նշենք, որ «կարմիր սատանաները» միայն մեկ դեպքում կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Էրիկ Տեն Հագի թիմը դուրս կգա փլեյ-օֆֆ փուլ, եթե վերջին տուրում սեփական հարկի տակ հաղթի «Բավարիային», իսկ զուգահեռաբար «Կոպենհագեն» – «Գալաթասարայ» հանդիպումն ավարտվի ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գալաթասարայ, Էրիկ Տեն Հագ, Կոպենհագեն, Մանչեսթեր Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա