ՉԼ. Մանուել Նոյերը կրկնել է Իկեր Կասիլիասի «չոր» խաղերի ռեկորդը
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Մյունխենյան ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Մանուել Նոյերը, ով Չեմպիոնների լիգայում անցկացրեց իր 57-րդ «չոր» խաղը։
OptaFranz-ը հայտնում է, որ Նոյերը կրկնել է «Ռեալ Մադրիդի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի ռեկորդը։
Չեմպիոնների լիգայում Կասիլիասի անվան դիմաց նույնպես կա 57 «չոր» խաղ։
Հատկանշական է, որ Նոյերը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 136, իսկ Կասիլիասը` 177 հանդիպում։
Լավագույն եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» ու ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով մրցաշարի 52 խաղում գնդակ բաց չի թողել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Իկեր Կասիլիաս, Մանուել Նոյեր, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ջանլուիջի-Բուֆոն, Ռեալ Մադրիդ