ՉԼ. Հոլանդը խփած գոլերի քանալով շրջանցել է Շևչենկոյին ու Իբրահիմովիչին 🎥

ՉԼ. Հոլանդը խփած գոլերի քանալով շրջանցել է Շևչենկոյին ու Իբրահիմովիչին 🎥

12/02/2025 - 14:31

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում երկու անգամ գրավել է Մադրիդի «Ռեալի» դարպասն ու մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել 10-րդ տեղ։

Նորվեգացի ֆուտբոլիստը մրցաշարում խփել է արդեն 49 գոլ ու այդ ցուցանիշով շրջանցել «Միլանի» նախկին հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչին ու Անդրեյ Շևչենկոյին։

Նշենք, որ Հոլանդն այդ ցուցանիշին հասել է ընդամենը 48 խաղում, Շչևենկոն` 100, իսկ Իբրահիմովիչը` 124։

Նշենք, որ Հոլանդը 10-րդ տեղն այժմ կիսում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հետ, որը Չեմպիոնների լիգայում 58 խաղում նույնպես 49 գոլ է խփել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023