ՉԼ. Հայտնի են Վիճակահանության զամբյուղներն ու հիմնական փուլի բոլոր ակումբները
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման փուլը։ Նախապես հիմնական փուլի ուղեգիր նվաճած 29 ակումբներին միացան շվեյցարական «Յանգ Բոյսը», խորվաթական «Դինամո Զագրեբը», Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», սերբական «Ցրվենա Զվեզդան», չեխական «Սպարտա Պրահան», ֆրանսիական «Լիլը» և ավստրիական «Զալցբուրգը»։
Արդեն հայտնի են մրցաշարի վիճակահանության չորս զամբյուղները։
Առաջին զամբյուղ – «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ» (երկուսն էլ` Անգլիա), «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ» (բոլորը` Գերմանիա), «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա» (երկուսն էլ` Իսպանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ինտեր» (Իտալիա)։
Երկրորդ զամբյուղ – «Բայեր» (Գերմանիա), «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Ատալանտա», «Յուվենտուս», «Միլան» (բոլորը` Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Արսենալ» (Անգլիա), «Բրյուգե» (Բելգիա), «Շախտյոր» (Ուկրաինա)։
Երրորդ զամբյուղ – «Ֆեյենորդ», ՊՍՎ (երկուսն էլ` Նիդերլանդներ), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Զալցբուրգ»), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Յանգ Բոյս» (Շվեյցարիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Զալցբուրգ» (Ավստրիա)։
Չորրորդ զամբյուղ – «Սլովան» (Սլովակիա), «Մոնակո», «Բրեստ» (երկուսն էլ` Ֆրանսիա), «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Ասթոն Վիլա» (Անգլիա), «Բոլոնիա» (Իտալիա), «Ժիրոնա» (Իսպանիա), «Շտուտգարտ» (Գերմանիա), «Շտուրմ» (Ավստրիա)։
Մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը կայանալու է օգոստոսի 29-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում գործելու է նոր ձևաչափ։ Լինելու է մեկ ընդհանուր խումբ, յուրաքանչյուր ակումբ վիճակահանության ժամանակ զամբյուղներից ստանալու է երկուական մրցակից։ Ակումբները միմյանց հանդիպելու են միայն մեկ անգամ, անցկացնելու են 8` չորս տնային, չորս արտագնա հանդիպում։ Մրցաշարի հիմնական փուլում նույն երկրի ներկայացուցիչները միմյանց դեմ չեն կարող մրցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2024/25 մրցաշրջան, Չեմպիոնների-լիգա