ՉԼ. հայտնի դարձավ նաև Արարատ-Արմենիայի հաջորդ հավանական մրցակիցը
Այսօր` օգոստոսի 10-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ նաև Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը, ինչի արդյունքում հայտնի դարձավ նայև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հաջորդ հավանական մրցակիցը։
Երևանյան ակումբը ՉԼ որակավորման առաջին փուլի շրջանակում մրցելու է Կիպրոսի չեմպիոն «Օմոնիայի» դեմ։ Այդ խաղը կայանալու Երևանում` օգոստոսի 18-ին կամ 19-ին։ «Արարատ-Արմենիան» «Օմոնիայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երկրորդ փուլում կմցրի «Լեգիա» (Լեհաստան) – «Դրիտա (Կոսովո)/«Լինֆիլդ» (Հյ. Իռլանդիա) զույգի հաղթողի դեմ։
Հավելենք, որ մինչև որակավորման փլեյ-օֆֆ փուլ դիմակայությունները կայանալու են մեկական խաղով, իսկ «Արարատ-Արմենիան» պարտության դեպքում պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի մրցաշարում։
# Արարատ-Արմենիա, Դրիտա, Լեգիա, Լինֆիլդ, Չեմպիոնների-լիգա, Օմոնիա