ՉԼ. Հայտնի դարձան որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը
Օգոստոսի 9-ին կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով 10 ակումբներ դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ։
Որակավորման փլեյ-օֆֆ փուլում այդ 10 ակումբներին կմիանան նաև «Կոպենհագենը» (Դանիա) և «Տրաբզոնսպորը» (Թուրքիա)` ձևավորելով հետևյալ զույգերը.
«Քարաբախ» (Ադբրեջան) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
«Բուդե Գլիմտ» (Նորվեգիա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)
«Մաքքաբի Հայֆա» (Իսրայել) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
«Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)
«Ռեյնջերս» (Շոտլանդիա) – ՊՍՎ (Հոլանդիա)
«Կոպենհագեն» (Դանիա) – «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)
Հավելենք, որ այս դիմակայությունների հաղթողները կնվաճեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի խմբային փուլում։
Հավելենք, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 23-24-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Բուդե Գլիմպտ, Դինամո Զագրեբ, Դինամո Կիև, Կոպենհագեն, Մաքքաբի Հայֆա, Չեմպիոնների-լիգա, ՊՍՎ, Ռեյնջերս, Վիկտորիա-Պլզեն, Տրաբզոնսպոր, Ցրվենա Զվեզդա, Քարաբաղ