ՉԼ. Հայաստանի հավաքականի դարպասապահի գոլը կիսաեզրափակիչում 🎥
Մայիսի 2-ին մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչը»։
Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում «Պալմա Ֆուտզալը» (Իսպանիա) 3:0 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Սպորտինգին» (Պորտուգալիա)։
Մայորկան ներկայացնող թիմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը, որը 40-րդ րոպեին սեփական դարպասից հեռահար հարվածով ձևակերպել է վերջնական հաշիվը։
32-ամյա դարպասապահը կիսաեզրափակիչում գոլ է խփել երկրորդ տարին անընդմեջ։ 2024 թ. Երևանում կայացած մրցաշարում նա գրավել էր «Բենֆիկայի» դարպասը։
«Պալմա Ֆուտզալը» մրցաշարի նախորդ երկու տարիների չեմպիոնն է ու եզրափակիչում կխաղա երրորդ տարին անընդմեջ, որտեղ մայիսի 4-ին կմրցի ղազախական «Կայրաթի» դեմ։
Նշենք, որ «Կայրաթում» հանդես է գալիս Հայասաքանի հավաքականի մեկ այլ ֆուտզալիստ` Խուլիո Ձանոտոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լուան Մյուլլեր, Խուլիո Ձանոտո, Կայրաթ-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Չեմպիոնների-լիգա, Պալմա, Սպորտինգ-ֆուտզալ, ֆուտզալ, Ֆուտզալի Չեմպիոնների լիգա