Կրոսը, Մոդրիչը, Կարվախալն ու Նաչոն Բարսելոնայից ավելի շատ են հաղթել ՉԼ-ն

Կրոսը, Մոդրիչը, Կարվախալն ու Նաչոն Բարսելոնայից ավելի շատ են հաղթել ՉԼ-ն

02/06/2024 - 10:28

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»` 15-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։

«Արքայական» ակումբի ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը, Դանի Կարվախալը և Նաչոն մրցաշարը հաղթել են 6-րդ անգամ ու այդ ցուցանիշով շրջանցել «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը «ականջավոր» գավաթը բարձրացրել է 5 անգամ։

Մոդրիչը, Նաչոն և Կարվախալը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգան հաղթել են 2013/14, 2015/16, 2016/17, 2017/18, 2021/22 և 2023/24 մրցաշրջաններում։

Տոնի Կրոսը մադրիդյան ակումբի հետ չի հաղթել միայն 2013/14 մրցաշրջանի տիտղոսը։ Նա Չեմպիոնների լիգայի առաջին գավաթը 2012/13 մրցաշրջանում հաղթել է Մյունխենի «Բավարիայի» կազմում։

«Բարսելոնան» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը հաղթել է 1991/92, 2005/06, 2008/09, 2010/11 և 2014/15 մրցաշրջաններում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023