ՉԼ. Կիև Դինամոն 6 գոլ է խփել ու ջախջախել Պարտիզանին 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Կևի Դինամոն Լեհաստանի Լյուբլին քաղաքում ընդունեց Բելգրադի «Պարտիզանին»։
Ուկրաինական ակումբը պարզապես ջախջախել է մրցակցին` հաղթելով 6:2 հաշվով։
Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմից գոլերը խփել են Միկոլա Շապարենկոն, Վլադիմիր Բրաժկոն, Ալեքսանդր Կարավաևը, Վլադիսլավ Կավաևը, Դենիս Պոպովն ու Ալեքսանդր Պիխալյոնոկը։
Սերբական ակումբից դուբլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Մաթեուս Սալդանիան։
Դիմակայության պատասխան խաղը կայանալու է հուլիսի 31-ին Բելգրադում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կարավաև, Ալեքսանդր Շովկովսկի, Ալեքսանդր Պիխալյոնոկ, Դենիս Պոպով, Դինամո Կիև, Մաթեուս Սալդանիա, Միկոլա Շապարենկո, Չեմպիոնների-լիգա, Պարտիզան-Բելգրադ, Վլադիմիր Բրաժկո