ՉԼ. Կիպրոսի չեմպիոնը սենսացիոն հաղթանակը Կիևի «Դինամոյի» նկատմամբ 🎥

ՉԼ. Կիպրոսի չեմպիոնը սենսացիոն հաղթանակը Կիևի «Դինամոյի» նկատմամբ 🎥

06/08/2025 - 00:30

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» Լեհաստանի Լյուբին քաղաքում հյուրընկալվելիս մրցեց Կևի «Դինամոյի» դեմ։

Խաղում սենսացիոն արդյունք գրանցվեց. «Պաֆոսը» խոշոր անակնկալ մատուցեց ու հաղթեց 1:0 հաշվով։

Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած քիմին 84-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անդերսոնը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Պաֆոսի «Ստելիոս Կիրիյակիդես» ստադիոնում։

Նշենք, որ «Պաֆոսը» 2024/25 մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձել է Կիպրոսի չեմպիոն։ Ակումբն առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային ու որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս է թողել Իսրայելի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբիին»։

«Պաֆոսը» վերջերս պայմանագիր է ստորագրել բրազիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսի հետ, սակայն նա հայտավորված չէր «Դինամոյի» դեմ խաղին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023