ՉԼ. «Կայրաթը» 16-ամյա ֆուտբոլիստի գոլի ու ասիստի շնորհիվ comeback արեց` դուրս գալով որակավորման երրորդ փուլ 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Ալմաթիի «Կայրաթը» սեփական դաշտում մրցեց ԿուՊՍ-ի դեմ։
Դիմակայության առաջին խաղում Ֆինլանդիայի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, պատասխան խաղում Ղազախստանի չեմպիոնը comeback արեց և հաղթեց 3:0 հաշվով։
Ռաֆայել Ուրազբախտինի գլխավորած թիմից գոլ խփեց ու ասիստ կատարեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։
Պատանի ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն գնել է «Չելսին»։ Նա լոնդոնյան գրանդին կմիանա 2026 թ. օգոստոսին 18 տարեկան դառնալուց հետո։
«Կայրաթից» մեկական գոլ էլ խփեցին Ժորժինիոն ու Վալերի Գրոմիկոն։
Այսպիսով, Ալմաթին ներկայացնող ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Սլովան» (Սլովակիա) (առաջին խաղը` 0:4) դիմակայության հաղթողի դեմ։
Վերոնշյալ հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից