ՉԼ. կայացավ 1/4 եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը
Այսօր՝ մարտի 17-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում 1/4 եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները.
«Ռեալ Մադրիդ» – «Չելսի»
«Ինտեր» – «Բենֆիկա»
«Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա»
«Միլան» – «Նապոլի»
Մրցաշարի կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
«Միլան»/«Նապոլի» – «Ինտեր»/«Բենֆիկա»
«Ռեալ Մադրիդ»/«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»/«Բավարիա»
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-12-ին, պատասխան խաղերն` ապրիլի 18-ին և 19-ին:
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են մայիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 16-17-ին:
Ավելացնենք, որ մրցաշարի եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, բենֆիկա, Ինտեր, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ