ՉԼ. խմբերի վերջնական տեսքն ու 1/8 եզրափակիչ դուրս եկած բոլոր ակումբները
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության խմբային փուլը։
Խմբերը վերջնական ստացան հետևյալ տեսքը.
Խումբ A
- «Բավարիա» – 16 միավոր
- «Կոպենհագեն» – 8
- «Գալաթասարայ» – 5
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 4
Խումբ B
- «Արսենալ» – 13 միավոր
- ՊՍՎ – 9
- «Լանս» – 8
- «Սևիլիա» – 2
Խումբ C
- «Ռեալ Մադրիդ» – 18 միավոր
- «Նապոլի» – 10
- «Բրագա» – 4
- «Ունիոն Բեռլին» – 2
Խումբ D
- «Ռեալ Սոսիեդադ» – 12 միավոր
- «Ինտեր» – 12
- «Բենֆիկա» – 4
- «Զալցբուրգ» – 4
Խումբ E
- «Ատլետիկո Մադրիդ» – 14 միավոր
- «Լացիո» – 10
- «Ֆեյենորդ» – 6
- «Սելթիկ» – 4
Խումբ F
- «Բորուսիա Դորտմունդ» – 11 միավոր
- ՊՍԺ – 8
- «Միլան» – 8
- «Նյուքասլ» – 5
Խումբ G
- «Մանչեսթեր Սիթի» – 18 միավոր
- «Լայպցիգ» – 12
- «Յանգ Բոյս» – 4
- «Ցրվենա Զվեզդա» – 1
Խումբ H
- «Բարսելոնա» – 12 միավոր
- «Պորտու» – 12
- «Շախտյոր» – 9
- «Անտվերպեն» – 3
Այսպիսով, առաջին հորիզոնականով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Բավարիան», «Արսենալը», «Ռեալ Մադրիդը», «Ռեալ Սոսիեդադը», «Ատլետիկո Մադրիդը», «Բորուսիա Դորտմունդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան»։
Երկրորդ հորիզոնականով 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Կոպենհագենը», ՊՍՎ, «Նապոլին», «Ինտերը», «Լացիոն», ՊՍԺ-ն, «Լայպցիգն» ու «Պորտուն»։
Հավելենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։
Ավելացնենք, որ վիճակահանության ժամանակ առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները զույգ են կազմելու միմյանց հետ։ Միմյանց հետ զույգ չեն կարող կազմել միայն նույն խմբում ընդգրկված և նույն երկրի ներկայացուցիչները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա