ՉԼ. Իտալական ֆուտբոլի խորը ճգնաժամը! «Յուվենտուսը» պարտվեց ՊՍՎ-ին` լքելով պայքարը 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Էյնդհովենի ՊՍԺ-ն սեփական դաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում թուրինյան գրանդը հաղթել էր 2:1 հաշվով։
Պատասխան խաղում նիդերլանդական ակումբը, հատկապես, երկրորդ խաղակեսում ուներ խաղային հսկայական առավելություն և կարողացավ Իվան Պերիշիչի ու Իսմայիլ Սայբարիի գոլերի շնորհիվ հիմնական ժամանակում հաղթել նույն` 2:1 հաշվով։ «Բիանկոներիներից» աչքի ընկավ Տիմոտի Վեան։
Դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում Պետեր Բոսի գլխավորած թիմը շարունակում էր ճնշում գործադրել Միկելե Դի Գրեգորիոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
98-րդ րոպեին ՊՍՎ-ն կարողացավ Ռայան Ֆլամինգոյի ջանքերով խփել այդքան ցանկալի գոլն ու հաշիվը դարձնել 3:1։ Հետագայում տանտերերը պահեցին հաղթական հաշիվը։
Այսպիսով, ՊՍՎ-ն ընդհանուր դիմակայություն հաղթեց 4:3 հաշվով և «Յուվենտուսին» դուրս թողեց պայքարից։ Նիդերլանդների չեմպիոնը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում է, որտեղ կմրցի «Արսենալի» կամ «Ինտտտտերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից