ՉԼ-ի 2018 թ. եզրափակիչի հակահերոսը կարող է տեղափոխվել անվանի ակումբ
«Լիվերպուլի» նախկին դարպասպահ Լորիս Կարիուսը կարող է կարիերան շարունակել գերմանական Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Շալկե-04»-ում, հայտնում է Sky Sport-ը։
Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը ցանկանում է ձմեռյաին տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել 31-ամյա դարպասպահի հետ։ Կողմերն այդ հարցում ակտիվ բանակցություններ են վարում և մոտ են համաձայնության հասնելուն։ Կարիուսն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։
«Շալկեն» Կարիուսին դիտարկում է` որպես ակումբի հիմնական դարպասապահ Յուսթին Հեկերենի ու Ռոն-Թորբեն Հոֆմանի փոխարինող։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, վարձավճարով տեղափոխվելու է Բրաունշվայգի «Այնտրախտ»։
Կարիուսի նախորդ ակումբը եղել է «Նյուքասլը», որտեղից հեռացել է 2024 թ. հուլիսին։ Նա առավել հայտնի է «Լիվերպուլում» ունեցած մրցելույթներով, որի կազմում 49 խաղում դարպասը 22 անգամ պահել է անառիկ։
Կարիուսը Չեմպիոնների լիգայի 2018 թ. եզրափակիչի հակահերոսն էր։ Նա «Լիվերպուլի» կազմում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում երկու կոպտագույն սխալ թույլ տվեց, իսկ իր թիմը պարտվեց 1:3 հաշվով։
«Շալկե-04»-ը Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 17 խաղում վաստակել է 20 միավոր և 13-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Երկրորդ Բունդեսլիգա, Լիվերպուլ, Լորիս-Կարիուս, Շալկե-04, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ