ՉԼ. «Ինտերի» կատարյալ ձախողումը! «Ներաձուրին» նորից պարտվեց «Բուդյո Գլիմտին»` ավարտելով պայքարը 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բուդյո Գլիմտից»։
Դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը ևս հաղթել էր. գրանցվել էր 3:1 հաշիվը։
Կյետիլ Կնուտսենի գլխավորած թիմի գոլերը խփեցին Յենս-Պետեր Հագուեն ու Հակոն Էվյենը։ «Ներաձուրիից» աչքի ընկավ Ալեսանդրո Բաստոնին։
Միլանյան գրանդից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղաժամանակ չստացավ։
Այսպիսով, «Բուդյո Գլիմտը» ընդհանուր դիմակայությունում շատ անսպասելի հաղթեց 5:2 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ նորվեգական ակումբը մրցաշարին մասնակցում է պատմության մեջ առաջին անգամ։ «Բուդյո Գլիմտը» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում էլ հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին» (3:1), 8-րդ տուրում` Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1), իսկ 6-րդ տուրում ոչ-ոքի (2:2) էր գրանցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
«Ինտերը» դուրս մնաց հետագա պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml