ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» վստահ խաղով հաղթեց «Լեխին» 🎥

ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» վստահ խաղով հաղթեց «Լեխին» 🎥

07/08/2025 - 00:23

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» Պոզնանում հյուրընկալվելիս մրցեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ։

Սերբիայի չեմպիոնը վստահ հանդիպում անցկացրեց 3:1 հաշվով։

Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռադե Կրունիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Դուարտեն։ «Լեխի» գոլը խփեց Միքայել Իշակը։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023