ՉԼ. Եզրափակիչ հատվածում ամենաշատ հանդիպումներ անցկացրած հայ ֆուտբոլիստները

ՉԼ. Եզրափակիչ հատվածում ամենաշատ հանդիպումներ անցկացրած հայ ֆուտբոլիստները

29/08/2024 - 11:17

Սլովալիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դառնալու է 26-րդ հայ ֆուտբոլիստը, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգային եզրափակիչ հատվածին։

Հայ ֆուտբոլիստների շրջանում ամենաշատ հանդիպումների քանակով բացահայտ առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է։ Նա մրցաշարում 62 խաղում խփել է 7 գոլ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մրցաշարին մասնակցել է չորս տարբեր ակումբների` Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» ու Միլանի «Ինտերի» կազմում։

Այդ ցուցանիշով երկրորդը Երևանի «Արարատի» ու Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Ալեքսանդր Միրզոյանն է, որը Չեմպիոնների լիգայում մասնակցել է 7 հանդիպման։

Լավագույն տասնյակում, Մխիթարյանից բացի, միայն «Արարատի» կազմում հանդես եկած ֆուտբոլիստներ են։ Մխիթարյանին ու Միրզոյանին հաջորդում են Նորիկ Մեսրոպյանը (6), Լևոն Իշտոյանը (6), Արկադի Անդրեասյանը (6), Հովհաննես Զանազանյանը (6), Ալյոշա Աբրահամյանը (6), Արմեն Սարկիսյանը (6), Էդուարդ Մարգարովը (5), Սանասար Գևորգյանը (5)։

Հայ խաղացողներից Չեմպիոնների լիգայում 4 հանդիպման մասնակցել են Սերգեյ Պողոսյանը, Նազար Պետրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Սուրեն Մարտիրոսյանը, որոնք բոլորը նույնպես հանդես են եկել լեգենդար «Արարատում»։

Անկախ Հայաստանի պատմության մեջ Հենրիխ Մխիթարյանից բացի, հայ ֆուտբոլիստներից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածին մասնակցել են միայն Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», 2 հանդիպում), և Էդգար Մանուչարյանը («Այաքս», 1)։ Ընդ որում, նշենք, որ Սպերցյանն այդ ժամանակ, երբ խաղացել է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում, դեռ հանդես չէր գալիս Հայաստանի հավաքականում։

Մրցաշարում մեկական հանդիպում ունեն նաև Արկադի Հարությունյանը, Խորեն Հովհաննիսյանը, Հարություն Մինասյանը, Նորայր Դեմիրճյանը (բոլորը` «Արարատ») և Երվանդ Սուքիասյանը («Դինամո Կիև»)։

Մրցաշարում հայտավորված են եղել, սակայն այդպես էլ ոչ մի հանդիպման չեն մասնակցել Խորեն Բայրամյանը («Ռոստով»), Հրաչ Յագանը («Սատնդարդ»), Արաս Օզբիլիսը («Այաքս») և Ալբերտ Սարկիսյանը («Լոկոմոտիվ»)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Բարսեղյանի վճռորոշ հիասքանչ գոլի շնորհիվ «Սլովանը» 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց դանիական «Միտդյուլանից» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի հիմնական հատվածի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023