Պաշտոնական․ ՉԼ եզրափակիչը կանցկացվի Պորտուգալիայում՝ երկրպագուների մասնակցությամբ

Պաշտոնական․ ՉԼ եզրափակիչը կանցկացվի Պորտուգալիայում՝ երկրպագուների մասնակցությամբ

13/05/2021 - 16:05

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչի «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, Ստամբուլի փոխարեն, կանցկացվի պորտուգալական Պորտու քաղաքի «Դրագաու» մարզադաշտւմ։

Աղբյուրի փոխանցմամ՝ Պորտուի տարբերակն առաջ են քաշել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և երկրի կառավարությունը։

Նախապես որոշված էր, որ հանդիպումը պետք է կայանա Ստամբուլի «Աթաթյուրք» մարզադաշտում, սակայն, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, կորոնավիրուսի համաճարակի տարածվածության պատճառով, Թուրքիային ներառեց «կարմիր» գոտում, որոշում կայացվեց տեղափոխել հանդիպման վայրը, քանի որ երկրպագուները չէին կարողանալու Անգլիայից մեկնել Թուրքիա։

Բացի դրանից, հետ վերադառնալուց հետո էլ բոլորը պետք է ինքնամեկուսանային 10 օրով, իսկ դա անհնար է հունիսի 11-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության պայմաններում։

Հավելենք, որ «Չելսի» – «Սիթի» հանդիպմանը երկու ակումբերից հնարավորություն կունենան ներկա լինել 6000-ական երկրպագու։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023