ՉԼ. «Բուդյո Գլիմտը» սենսացիոն հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ` դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
ՉԼ. «Բուդյո Գլիմտը» սենսացիոն հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ` դուրս գալով փլեյ-օֆֆ 🎥
29/01/2026 - 11:52

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բուդյո Գլիմտը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։

Իսպանական գրանդից 15-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Սյորլոթը, սակայն Նորվեգիայի չեմպիոնը հետագայում կամային հաղթանակ տարավ Ֆրեդրիկ Սյովոլդի ու Կասպեր Հյոգի գոլերի շնորհիվ։

Հյուրերից փայլեց դարպասապահ Նիկիտա Հայկինը։ Ռուս ֆուտբոլիստը 7 սեյվ կատարեց։

«Բուդյո Գլիմտը» 9 միավորով բարձրացավ 23-րե տեղ ու դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ։ Նորվեգական ակումբը վերջին տեղից առաջ 29-րդն էր։

«Ատլետիկոն» 13 միավորով 14-րդ տեղը զբաղեցրեց ու նույնպես կխաղա անցումային փլեյ-օֆֆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025