ՉԼ. «Բուդյո Գլիմտը» շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև «Ինտերին» 🎥
ՉԼ. «Բուդյո Գլիմտը» շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև «Ինտերին» 🎥
19/02/2026 - 01:51

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» 3:1 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ։

Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Կասպեր Հյոգն ու Յենս Հաուգեն։ «Ներաձուրիից» աչքի ընկավ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։

Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 76-րդ րոպեին։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում։

Հիշեցնենք, որ Նորվեգիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի նախորդ երկու խաղորում էլ հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին» (3:1) ու Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1)։ Կյետիլ Կնուդսենի գլխավորած թիմը պատմության մեջ առաջին անգամ է մասնակում ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026