ՉԼ. Բորուսիա Դորտմունդը հաղթեց ՊՍՎ-ին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

ՉԼ. Բորուսիա Դորտմունդը հաղթեց ՊՍՎ-ին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

14/03/2024 - 02:11

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց ՊՍՎ-ի դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում դորտմունդյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով։

Էդին Թերզիչի թիմի գոլերը խփեցին Ջեյդոն Սանչոն ու Մարկո Ռոյսը։

Հանդիպման հերոսներից դարձավ տանտերերի դարպասապահ Գրեգոր Կոբելը` կատարելով 7 սեյվ։

Այսպիսով, «Բորուսիան» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 3:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023