ՉԼ. Բորուսիան հիանալի խաղով հաղթեց Միլանին` «մահվան» խմբից դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ դորտմունդյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «ռոսոներիներին»։
Էդին Թերզիչի թիմին հաղթանակ պարգևեցին Մարկո Ռոյսի, Ջեյմի Բայնոու-Գիտենսի ու Կարիմ Ադեյեմիի խփած գոլերը։
Միլանյան ակումբի միակ գոլն էլ խփեց Սամու Չուկվուեզեն։
Հատկանշական է, որ 0:0 հաշվի ժամանակ Օլիվիե Ժիրուն 6-րդ րոպեին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. հյուրերին փրկեց դարպասապահ Գրեգոր Կոբելը։
F խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Բորուսիա Դորտմունդ» – 10 միավոր
- «ՊՍԺ» – 7
- «Նյուքասլ» – 5
- «Միլան» – 5
Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Բորուսիա Դորտմունդ» – 10 միավոր
- «ՊՍԺ» – 7
- «Նյուքասլ» – 5
- «Միլան» – 5
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էդին Թերզիչ, Կարեմ Ադեյեմի, Մարկո Ռոյս, Միլան, Չեմպիոնների-լիգա, Ջեյմի Բայնոու-Գիտենս, Սամուել Չուկվուեզե, Ստեֆանո Պիոլի