ՉԼ. «Բորուսիան» կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

ՉԼ. «Բորուսիան» կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

12/03/2025 - 23:36

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց «Լիլի» դեմ։

Հանդիպման մեծ մասում գերմանական գրանդն ուներ խաղային ու տարածքային առավելություն և կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։

«Լիլին» 5-րդ րոպեին առաջ մղեց Ջոնաթան Դևիդը, որին Նիկո Կովաչի գլխավորած թիմը 54-րդ ու 65-րդ րոպեներին պատասխանեց համապատասխանաբար Էմրե Ջանի ու Մաքսիմիլիան Բայերի գոլերով։

Այսպիսով, «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է, որտեղ կհանդիպի «Բարսելոնային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023