ՉԼ. «Բենֆիկան» 90+8-ին դարպասապահի խփած գոլի շնորհիվ դուրս եկավ փլեյ-օֆֆ 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բենֆիկան» Լիսաբոնի «Դա Լուժ» ստադիոնում 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
Մինչև հանդիպման 90+8-րդ րոպեն պորտուգալական ակումբը հաղթում էր 3:2 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմին ևս մեկ գնդակ էր անհրաժեշտ` պայքարը շարունակելու համար։
«Արծիվները» 90+8-րդ րոպեին` տուգանայինի խաղարկումից հետո, ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինի շնորհիվ խփեց այդքան ցանկալի գոլը։
«Բենֆիկայից» նաև երկու անգամ աչքի էր ընկել Անդրեաս Շյելդերուպը, մեկ անգամ` Վանգելիս Պավլիդիսը։ «Արքայական» ակումբից դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն։
Պորտուգալական ակումբը վերջին վայրկյանին խփած գոլի արդյունքում դիրքը բարելավեց միգամից 7 կետով, 9 միավորով բարձրացավ 24-րդ տեղ` դուրս գալով անցումային փլեյ-օֆֆ։
«Ռեալը» պարտության պարտության պատճառով մնաց 15 միավորով, նահանջեց 9-րդ տեղ ու նույնպես կմասնակցի անցումային փլեյ-օֆֆ-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml