ՉԼ. «Բենֆիկան» Լիգայի փուլում է` պայքարից դուրս թողնելով Մոուրինիոյի «Ֆեներբահչեին» 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Բենֆիկան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Ֆեներբահչեին»։
Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Քերեմ Ակթյուրքօղլուն։
Ստամբուլում կայացած առաջին խաղում ակումբները գոլեր չէին խփել։
Այսպիսով, «Բենֆիկան» նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
«Ֆեներբահչեն» 2008 թ. ի վեր չի կարողանում նվաճել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Թուրքական ակումբը հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am