ՉԼ. Բելինգհեմը հերոսանում է` հաղթանակ պարգևելով «Ռեալին» «Յուվենտուսի» դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
«Արքայական» ակումբի հաղթական գոլը 58-րդ րոպեին խփեց Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկավ առաջին անգամ։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց «բիանկոներիի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն 8 սեյվ կատարեց։
«Ռեալը» հաղթել է մեկնարկային բոլոր խաղերը և 9 միավորով 5-րդ տեղում է, «Յուվենտուսը» 2 միավորով 25-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am