ՉԼ. Բարսեղյանի «Սլովանի» մրցակիցը որակավորման երրորդ փուլում 📸

ՉԼ. Բարսեղյանի «Սլովանի» մրցակիցը որակավորման երրորդ փուլում 📸

30/07/2025 - 11:29

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» կմրցի ղազախական «Կայրաթի» դեմ։

Դիմակայության առաջին խաղը կկայանա օգոստոսի 6-ին Ալմաթիում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 12-ին Բրատիսլավայում։ Առաջին խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, իսկ երկրորդ խաղը` 22:15-ին։

«Սլովանի» կազմում խաղացող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ղազախական «Կայսարում» ու «Աստանայում» հանդես գալու ժամանակ 6 անգամ մրցել է «Կայրաթի» դեմ, խփել 2 գոլ։ Նրա ակումբներն այդ խաղերում տարել են 1 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 4 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023