ՉԼ. Բարսեղյանի ասիստն ու «Սլովանի» ոչ-ոքին 🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում մրցեց «Զրինսկիի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը տանը հաղթել էր 4:0 հաշվով։
Պատասխան խաղում Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը փորձեց comeback անել ու 76-րդ րոպեի դրությամբ Նեմանյա Բիլբիայի և Յակով Պրյանիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց բաց թողեց առավելությունը։
«Սլովանի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 80-րդ րոպեին ասիստ կատարեց իր խաղընկեր Դավիդ Ստրելեցին։ Վերջինը 87-ին ևս մեկ գոլ խփեց, դուբլ գրանցեց` դնելով հանդիպման վերջակետը` 2:2։
Այսպիսով, «Սլովանը» հաղթեց ընդհանուր 6:2 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից