ՉԼ. «Բարսելոնան» պարտվեց «Բորուսիային», բայց 6 տարի անց դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «բլաուգրանան» սեփական դաշտում հաղթել էր 4:0 հաշվով։
Պատասխան խաղում դորտմունդյան ակումբը տպավորիչ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով, սակայն դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։
«Բորուսիայից» հեթ-տրիկ գրանցեց Սերու Գիասրին, որը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 13-ի ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Կատալոնական ակումբի միակ գոլը 54-րդ րոպեին, որպես ինքնագոլ, գրանցվեց Ռամի Բենսեբայինիի անվան դիմաց։
Այսպիսով, «Բարսելոնան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:3 հաշվով և 6 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաերզափակիչ, որտեղ կմրցի «Ինտեր» – «Բավարիա» դիմակայության ուժեղագույնի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից