ՉԼ. «Բավարիան» 12 րոպեում 3 գոլ խփեց` տանելով կամային հաղթանակ 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։
Պորտուգալական ակումբը 54-րդ րոպեին Յոզուա Կիմիխի ինքնագոլից հետո անսպասելի առաջ անցավ հաշիվը։
«Ռեկորդ մայսթերը», այդուհանդերձ, 65-77-րդ րոպեին երեք գոլ խփեց` տանելով վստահ հաղթանակ։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկակական անգամ դարպասի գրավմամբ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Լենարտ Կառլն ու Ջոնաթան Տահը։
«Բավարիան» 15 միավորով երկրորդ տեղ բարձրացավ, «Սպորտինգը» 10 միավորով 9-րդն է։