ՉԼ. «Բավարիան» շարունակում է հիացնել` ջախջախելով «Պաֆոսին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախեց «Պաֆոսին»։
«Ռեկորդ մայսերթից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Հարի Քեյնը, որը դուբլ գրանցեց։ Անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերի վերջին 6 խաղերում 12 գոլ է խփել։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ռաֆայել Գերեյրուն, Նիկոլաս Ջեքսոնն ու Մայքլ Օլիսեն։ Կիպրոսի չեմպիոնի հեղինակության գոլը Միսլավ Օրշիչը խփեց
Մյունխենյան գրանդը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Պաֆոսը» 1 միավորով 27-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am