ՉԼ. «Բավարիան» շարունակում է հիացնել` նորից խոշոր հաշվով հաղթելով «Ատալանտային» 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Ատալանտային»։
Դիմակայության առաջին խաղում էլ «ռեկորդ մայսթերը» իտալական ակումբին ջախջախել էր 6:1 հաշվով։
Պատասխան մրցավեճում մյունխենյան գրանդից դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը, աչքի ընկան նաև Լենարտ Կառլն ու Լուիս Դիասը։ «Ատալանտայի» հեղինակության գնդակը խփեց Լազար Սամարջիչը։
Այսպիսով, «Բավարիան» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 10:1 հաշվով։ «Գերմաբական մեքենան» մրցաշարի քառորդ եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml