ՉԼ. «Բայերը» և «Կոպենհագենը» գոլառատ ու թրիլերային ոչ-ոքի գրանցեցին 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Կոպենհագենն» ու «Բայերը» գոլառատ և թրիլերային ոչ-ոքի (2:2) գրանցեցին։
Դանիական ակումբից հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ջորդան Լարսոնը։ Լևերկուզենյան ակումբը 82-րդ րոպեին Ալեխանդրո Գրիմալդոյի` տուգանայինից կատարած հարվածից հետո խփեց պատասխան գոլը։
Յակոբ Նեստրուպի գլխավորած թիմը 87-րդ րոպեին Ռոբերտի գոլից հետո կրկին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն հյուրերը 90+1-րդ րոպեին խուսափեցին պարտությունից. «Կոպենհագենի» պաշտպան Պանտելիս Հացիդիակոսն ինքնագոլ գրանցեց։
Դանիայի չեմպիոնը երկրորդ տուրում հյուրընկալվելիս կմրցի «Կարաբախի» դեմ, իսկ «Բայերը» սեփական դաշտում կհանդիպի ՊՍՎ-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am