ՉԼ. «Արսենալը» մեծ դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց «Բայերի» հետ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Բայերին». գրանցվեց 1:1 հաշիվը։
«Դեղագործները» 46-րդ րոպեից` Ռոբերտ Անդրիխի խփած գոլից հետո, հաղթում էին 1:0 հաշվով։
«Զինագործները» միայն 89-րդ րոպեին Կայ Հավերցի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ կարողացան խուսափել պարտությունից։
Գերմանացի կիսապաշտպանը գրավեց իր նախկին թիմի դարպասը` չտոնելով գոլը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml