ՉԼ. Ատլետիկոյի կատարյալ ֆիասկոն! Բենֆիկան ջախջախեց մադրիդյան ակումբին 🎥

ՉԼ. Ատլետիկոյի կատարյալ ֆիասկոն! Բենֆիկան ջախջախեց մադրիդյան ակումբին 🎥

03/10/2024 - 11:48

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկան» «Դա Լուժ» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։

Պորտուգալական ակումբը պարզապես շոկի ենթարկեց մրցակցին և ջախջախեց 4:0 հաշվով։

«Արծիվներից» մեկական գոլ խփեցին Քերեմ Ակթյուրքօղլուն, Անխել Դի Մարիան, Ալեքսանդր Բահն ու Օրկան Կյոկչուն։

Բրունու Լաժեի գլխավորած թիմը երկրորդ հաղթանակն է տարել հիմնական փուլում և 6 միավորով երրորդ տեղում է։ «Ատլետիկոն» 3 միավորով 23-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023