ՉԼ. «Ատալանտան» տպավորում է` հաղթելով «Չելսիին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Ատալանտան» սեփական դաշտում 2:1 հաշվով անակնկալ կամային հաղթանակ է տարել «Չելսիի» նկատմամբ։
«Ազնվականներից» հաշիվը 25-րդ րոպեին բացել է Ժոաո Պեդրոն, սակայն Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում գոլով աչքի են ընկել Ջանլուկա Սկամական ու Շարլ Դե Կետելարեն` հաղթանակ պարգևելով բերգամասկներին։
Իտալական ակումբը Լիգայի փուլում 13 միավորով երրորդ տեղում են, «Չելսին» 10 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm