ՉԼ. «Ատալանտայի» կատարյալ ֆիասկոն! «Բրյուգեն» 1/8 եզրափակիչում է 🎥

ՉԼ. «Ատալանտայի» կատարյալ ֆիասկոն! «Բրյուգեն» 1/8 եզրափակիչում է 🎥

19/02/2025 - 01:54

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Բրյուգեն» մրցակցի դաշտուն մրցեց «Ատալանտայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը տանը հաղթել էր 2:1 հաշվով։

Պատասխան խաղում Նիքի Հեյենի գլխավորած թիմը կարողացավ կրկին շոկի ենթարկել մրցակցին` այս անգամ հաղթելով 3:1 հաշվով։

Հյուրերից դուբլ գրանցեց 19-ամյա վինգեր Չեմսդին Թալբին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆերան Յուտգլան, «Ատալանտայի» գոլը խփեց Ադեմոլա Լուքմանը։

Հատնշանական է, որ 1:3 հաշվի ժամանակ Լուքմանը չկարողացավ 11-մետրանոցից գրավել մրցակցի դարպասը. հյուրերին փրկեց դարպասապահ Սիմոն Մինյոլեն։

Այսպիսով, «Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում է, որտեղ կմրցի «Լիլի» կամ «Ասթոն Վիլայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023