ՉԼ. «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում վստահ խաղով հաղթեց «Բրյուգեին» 🎥

ՉԼ. «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում վստահ խաղով հաղթեց «Բրյուգեին» 🎥

04/03/2025 - 23:49

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ասթոն Վիլան» մրցակցի դաշտում նրցեց բելգիական «Բրյուգեի» դեմ։

Կողմերը բավական արագ մեկական գոլով փոխանակվեցին. երրորդ րոպեին «Վիլային» առաջ մղեց Լեոն Բեյլին, իսկ 12-րդ րոպեին տանտերերի պատասխան գոլը խփեց Մաքսիմ դե Կույպերը։

Տևական ժամանակ դարպասի գրավումներ չէին գրանցվում, սակայն խաղավերջում Բիրմինգհեմից ժամանած հյուրերը կարողացան վստահ առավելություն ստանալ և հաղթել 3:1 հաշվով։ 82-րդ րոպեին «Բրյուգեի» պաշտպան Բրենդոն Մեխելեն գրավեց սեփական դարպասը, իսկ 86-րդ րոպեին Մարկո Ասենսիոն իրացրեց 11-մետրանոցն ու դրեց հանդիպման վերջակետը։

Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 12-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023