ՉԼ. ԱԵԿ – Դինամո Զագրեբ հանդիպումը հետաձգվել է🎥

ՉԼ. ԱԵԿ – Դինամո Զագրեբ հանդիպումը հետաձգվել է🎥

08/08/2023 - 14:18

Այսօր` օգոստոսի 8-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում պետք է կայանար ԱԵԿ – «Դինամո Զագրեբ» հանդիպումը, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այն հետաձգվել է։

Հանդիպումը հետաձգվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Բանն այն է, որ հանդիպման նախօրեին` օգոստոսի 7-ին, «Դինամոյի» և ԱԵԿ-ի երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հունական ակումբի 29-ամյա եկրպագուներից մեկը դանակի հարվածի հետևանքով մահացել է։

Hooligans.cz-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ի երեկոյան, երբ «Դինամո Զագրեբի» ավելի քան 150 երկրպագուներ չգիտես` ինչու փորձել են ներխուժել ԱԵԿ-ի «Այա Սոֆիա» մարզադաշտ։

Այդ ընթացքում երկու ակումբի երկրպագուների միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով էլ սպանվել է 29-ամյա երիտասարդ երկրպագուն։

Աղբյուրի փոխանցմամբ` տեղի ոստիկանությանը հաջողվել է արգելափակել «Դինամոյի» երկրպագուների մուտքը դեպի մարզադաշտ, ինչից հետո կրքերը հանդարտվել են։

Նշվում է, որ դեպքի առթիվ բերման է ենթարկվել 86 խորվաթ, 12 հույն, 1 գերմանացի, 1 ալբանացի, 1 բոսնիացի և 1 ավստրիացի երկրպագու։

Ընդհանուր առմամբ 8 հույն և խորվաթ երկրպագու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։

Հավելենք, որ դեռևս հայտնի չէ, թե ԱԵԿ – «Դինամո» դիմակայության առաջին հանդիպումը երբ է կայանալու։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023