ՉԼ․ Ռեալի առաջին հաղթանակը, Մբապեի ու Սթերլինգի հեթ-տրիկները, Տոտենհեմի վերադարձը ?

ՉԼ․ Ռեալի առաջին հաղթանակը, Մբապեի ու Սթերլինգի հեթ-տրիկները, Տոտենհեմի վերադարձը ?

23/10/2019 - 01:44

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի առաջին խաղային օրվա մյուս 6 հանդիպումները․

A Խմբում «Մադրիդի» Ռեալը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում տարավ իր առաջին հաղթանակը։ Չնայած ունեցած բազմաթիվ գոլային պահերին, արքայական ակումբն ընդամենը 1 անգամ կարողացավ գրավել Ֆերնանդո Մուլսերայի պաշտպանած դարպասը։ Հանդիման միակ գնդակը գրասնցվեց Տոնի Կրոսի անվան դիմաց։

Այս խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ոչ մի շանս չտվեց «Բրյուգեին»՝ հաղթելով խոշոր՝ 5։0։ Դուբլի հեղինակ դարձավ Մաուրո Իկարդին, իսկ Կիլիան Մբապեն, փոխարինման դուրս գալով, դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Այս հաղթանակներից հետո ՊՍԺ վաստակեց 9, իսկ «Ռեալը»՝ 4 միավոր, և զբաղեցնում են խմբի 1-ին և 2-րդ հորիզոնականները համապատասխանաբար։ «Բրյուգեն» ունի 2, իսկ «Գալաթասարայը» 1 միավոր։

B խմբում ինչպես և սպասվում էր Մյունխենի «Բավարիան» Պիրեյում բարդ հանդիպում ունեցավ։

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին Յուսուֆ Էլ-Արաբիի օգնությամբ բացեցին տանտերերը, այնուհետև 3 անգամ աչքի ընկան մյունխենյան ակումբի ներկայացուցիչները․ դուբլ ձևակերպես Ռոբերտ Լևանդովսկին, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Կորենտեն Տոլիսոն։ Խաղավարտին մոտ տանտերերին հաջողվեց միայն մեկ գնդակ հետ բերել․ 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գիլերմեն՝ 2։3։

Լոնդոնի «Տոտենհեմը» անհաջող մեկնարկից հետո, այսօր մի փոքր շտկեց մրցարային աղյուսակում իր գործերը՝ 5։0 հաշվով ջախջախելով «Ցրվենա Զվեզդային»։ «Շնաձկների» կազմում երկուական անգամ աչքի ընկան Հարի Քեյնը և Սոն Հին Մինը, իսկ մեկ անգամ էլ՝ Էրիկ Լամելան։

B խմբում իրավիճակն այնպիսին է, ինչպիսին A խմբում։ Առաջատար «Բավարիան» վաստակեց 9 միավոր, «Տոտենհեմը» այս հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Ցրվենա Զվեզդան» և «Օլիմպիակոսն» ունեն 3 և 1 միավոր համապատասխանաբար։

C խմբում ինչպես և սպասվում էր «Ատալանտան» կրկին շանսեր չունեցավ։ Այս անգամ Ջան Պիերո Գասպերինիի սաները ֆիասկոյի ենթարկվեցին «Մանչեսթեր Սիթիի» կողմից՝ պարտվելով 5։1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց «Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկիի կողմից հստակ իրացված 11 մետրանոցի շնորհիվ, այնուհետև իրենց հրթիռները միացրին Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը՝ դառնալով դուբլի և հեթ-տրիկի հեղինակ համապատասխանաբար։ Հատկանշական է, որ Սթերլինգն իր հեթ-տրիկը հեղինակեց ընդամենը 11 րոպեների ընթացքում։

Այս խմբում «Սիթին» իր բացահայտ ֆավորիտի կարգավիճակն ապացուցում է իր վաստակած 9 միավորով, «Դինամոն» և «Շախտյորը» 4-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականներն, իսկ «Ատալանտան» դեռևս միավորներ չի վաստակել։

D խմբում «Յուվեն» սեփական հարկի տակ տանջվեց, տառապեց, սակայն կարողացավ կոտրել «Լոկոյի» դիմադրությունը։ Հանդիպման գրեթե ամբողջ հատվածում հաղթում էին հյուրերը Ալեքսեյ Միրանչուկի 30-րդ րոպեին հեղինակած գոլի շնորհիվ։

Սակայն 77 և 79-րդ րոպեներին Պաուլո Դյուբալայի հեղինակած դուբլի շնորհիվ «Ծեր սենյոռան» կամային հաղթանակ կորզեց։

Այս խմբում «Ատլետիկոն» և «Յուվեն» 7 միավորով ղբաղեցնում են 1-2-րդ հորզինականները, «Լոկոն» ունի 3 միավոր, իսկ «Բայերը»՝ 0 ։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023